Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Մոհամադ Էսլամին շաբաթ օրը տեղեկացրել է, որ որոշակի առաջընթաց է գրանցվել ԱՄՆ-ի հետ ընթացող բանակցություններում՝ հաղորդում է Mehr-ը: Նա նաև մերժել է «ուրանի զրոյական հարստացման» գաղափարը՝ նման քննարկումներն անվանելով զուտ հռետորաբանություն, ինչը «նախատեսված է հիմնականում սիոնիստական համայնքի համար»։               
 

Այս մարդուն այսօր սպառնում է ցմահ ազատազրկում Բաքվի բանտում

Այս մարդուն այսօր սպառնում է ցմահ ազատազրկում Բաքվի բանտում
17.12.2024 | 11:13

Մարդ, ով իր գործընկերների հետ միասին 2001-2023թթ․ Հայաստանի Հանրապետությունում և Արցախում ավելի, քան 700 մլն դոլարի ներդրում է կատարել, ով կրթությանը հատկացրել է 202 մլն դոլար, ով դրսևորեց պատասխանատվության բարձր գիտակցում՝ ամենածանր պահին մեկնելով Արցախ և մնալով ժողովրդի կողքին մինչև վերջ։

Այդ մարդուն այսօր սպառնում է ցմահ ազատազրկում Բաքվի բանտում։

Եվ ո՛չ մի քայլ Հայաստան պետության կողմից Ռուբեն Վարդանյանին և մյուս պատանդներին ազատ արձակելու դիմաց։ Այս վիճակը ամոթի խարան է հայ ժողովրդի ճակատին, խարան, որ կրում է հազարամյակների քաղաքակրթություն ունեցող մի ժողովուրդ։ Խարան, քանի որ այս պատվազրկման խորհրդանիշ ամուսինները շարունակում են ղեկավարել ու կործանման տանել հայ ժողովրդի ստեղծած պետությունը։

Մենուա Սողոմոնյան

Դիտվել է՝ 2890

Մեկնաբանություններ